Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 11-ին, ժամը 12:34-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է անասնագոմի տանիք եւ հարակից խոտածածկ տարածք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:21-ին, մարվել՝ 13:33-ին:
Այրվել է Բ. Պ.-ին պատկանող անասնագոմի տանիքի կառուցատարրերը (մոտ 15 քմ) եւ մոտ 300 քմ խոտածածկ տարածք:




























