Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 11-ին, ժամը 21:41-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել՝ 1936 թ. ծնված Ս. Թ.-ի դին: