Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 11-ին, ժամը 23:13-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի «Մաշտոցներ» կոչվող սրբավայրում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «BMW» մակնիշի 47 RV 777 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Գ.):