Բավարիայի Լանդթագի պատգամավորները Մարկուս Զյոդերային ընտրել են որպես Բավարիայի նոր վարչապետ, հաղորդում է Bayerischer Rundfunk հեռուստա– եւ ռադիոընկերությունը։ Նրա օգտին են քվեարկել 169–ից  99 պատգամավոր։

Այս պաշտոնում նա կփոխարինի Հորսթ  Զեեհոֆերին, որը նոր կառավարությունում զբաղեցրել է ՆԳ նախարարի պաշտոնը։

51-ամյա Զյոդերը դարձել է Բավարիայի ամենաերիտասարդ վարչապետը։