Եվրամիության եւ Հայաստանի միջեւ ստորագրված համաձայնագիրը հնարավոր է վավերացվի ապրիլի 10–ի արտահերթ նիստի ժամանակ։ Այս մասին Լեհաստանի Սեյմի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկինի հետ  համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։ 

Աշոտյանի խոսքով, ՀՀ–ԵՄ համաձայնագիրը վավերացումից հետո ուժի մեջ կմտնի մաս–մաս։ 

Պատգամավորը ընդգծել է, որ  Սահմանադրական դատարանը ճանաչել է, որ համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը։