Մարտի 19-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլիին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Ռիչուլլիին կատարած աշխատանքի համար՝ արձանագրելով, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին հայ-իտալական բարեկամական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրել:

Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջեւ ակտիվացել են քաղաքական երկխոսությունը եւ փոխայցելությունները, ձեւավորվել է հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովը, խորացել է տնետեսական փոխգործակցությունը, նոր լիցք են ստացել մշակութային փոխանակումները, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը: