Ադրբեջանի քաղաքացին ձերբակալվել է թուրքական Դենիզլի քաղաքում Ուկրաինայի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա։ 

Report–ի տեղեկություններով, 1980 թվականին ծնված Ամինա Մամեդովան մեղադրվում է մարդկանց վաճառքով զբաղվելու մեջ։

Կիեւի Պեչերսկի շրջանային դատարանի որոշման համաձայն, նրա խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Մամեդովան մեղադրվում է սեռական շահագործման նպատակով կանանց Ուկրաինայից Թուրքիա եւ արաբական երկրներ ուղարկելու մեջ։