Բրիտանիայում վթարի է ենթարկվել ուսումնամազական ինքնաթիռ, միջադեպը տեղի է ունեցել Անգլսի կղզում գտնվող ռազմականօդուժի բազայում, հաղորդում է BBC-ն:

Միացյալ Թագավորության Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ դա «Կարմիր նետեր» ստորաբաժանման «Հոք» ինքնաթիռն է:

 Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:30-ին:

Ինչպես տեղեկացնում է AP-ն՝ ինքնաթիռի վթարի հետեւանքով ինժեները մահացել է, օդաչուն վիրավորվել է: