ԱՄՆ Կոնգրեսը 1,6 մլրդ դոլար կհատկացնի Մեքսիկայի սահմանին պատի շինարարության համար, որը մտադիր է կառուցել երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, նշված է հրապարակված բյուջեի նախագծում, որն ավելի վաղ համաձայնեցրել են Կոնգրեսի 2 կուսակցությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գումարն, իհարկե, շատ հեռու է այն 25 մլրդ դոլարից, որն այդ նպատակով վարչակազմը նախապես խնդրել էր Կոնգրեսից: Սակայն դեմոկրատները, որոնք դեմ էին պատի շինարարության համար ցանկացած հատկացմանը, բյուջեի համաձայնեցման գործընթացում պարտվել են:
Հանրապետականները հայտարարում են, որ այս գումարով կկառուցվի «ֆիզիկական պատնեշի» մինչեւ 90 մղոն (144 կմ): Դեմոկրատները նշում են, որ միջոցները, այնուամենայնիվ, չե ծախսվի բետոնե պատի կառուցկան վրա, ինչը խոստացել է Թրամփը:
Մեքսիկայի սահմանին ապօրինի ներգաղթի եւ մաքսանենգության կանխման նպատակով պատի կառուցումը նախընտրական արշավի ժամանակ Թրամփի առանցքային խոստումներից մեկն էր:




























