Բրազիլիայի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում առնվազն 13 նահանգներում սպառողների գրեթե քառորդ մասը էլեկտրակնությունից զրկվել է խափանման հետեւանքով, հայտնում է EFE գործակալությունը:

Էներգացանցերի ազգային օպերատորի տվյալներով՝ խնդիրը վերաբերել է սպառողների 22,5 տոկոսին: Երկրի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում էլեկտրամատակարարման համակարգրերը մատակարարման աղբյուրներից անջատվել են: Առավելապես տուժել են Ռիո Գրանդե դու Նորտե, Պարաիբա եւ Մարանյան նահանգները, որտեղ քաղաքների մեծ մասն արդեն մի քանի ժամ հոսանքազրկված են:

Դրանից բացի, խափանումներ կան նաեւ Բրազիլիաի հարավում եւ հարավ-արեւելքում:

Աշխատանքը դադարեցրել է հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն եւ տրամվայները, ինչը քաղաքացիների շրջանում անկարգությունների է հանգեցրել:

Երկրի էներգետիկայի նախարար Ֆերնանդու Կոելյո Ֆիլյոյի տեղեկացմամբ՝ անջատման պատճառը Պարա նահանգում Բելու Մոնտի հիդրոէլեկտրակայանում խափանումն է: