Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Թուրքիայի դիրքորոշումը կիպրական խնդրի կարգավորման կապակցությամբ եւ խոստացել է բազում սահմանափակումներ դնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում:

«Մենք տեսնում ենք, որ դուք շատ քայլեր եք անում, տեսնում ենք նաեւ, որ թուրքական կողմը պատշաճ կերպով չի պատասխանում դրանց»,- ասել է Մերկելը Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասին ՆԻկոսիայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Կիպրոսի կառավարության մամուլի ծառայությանը:

Կանցլերը նշել է, թե Թուրքիան պարտավոր է Կիպրոսի վրա տարածել Անկարայի հռչակագրի դրույթները եւ բացել թուրքական նավահանգիստները կիպրական նավերի համար: Թուրքիան, սակայն, չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը եւ դանդաղում է արձանագրության իրականացման գործում:

«Մենք բազմաթիվ սահմանափակումներ ենք դրել: Քանի դեռ Թուրքիան չի կատարում Անկարայի հռչակագիրը, այն չի կարող փակել բանակցությունների «էջերից» որեւէ մեկը»,- հստակեցրել է Մերկելը: