Կրասնոդարի երկրամասի Մանկական կլինիկական հիվանդանոցի քառասուն երեխաները եւ աշխատակիցները շենքի հրդեհի պատճառով տարհանվել են, «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել է տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրը:

«Հրդեհի օջախը գտնվել է Հաղթանակի հրապարակ 1  հասցեում գտնվող երկրամասի կլինիկական հիվանդանոցի աստիճանասանդուղքի մոտ»,-ասել է զրուցակիցը:

Նրա խոսքով՝ շենքից 40 մարդ է տարհանվել: Ներկայումս հրդեհը վերացվել է: Հրդեհի հանգամանքները պարզվում են: