Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 56-ի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Կեմերովոյի առեւտրի կենտրոնում հրդեհի բռնկման մասին քրեական գործի հետաքննության ընթացքում հաստատվել է 56 մարդու մահը»,- հայտնել են Քննչական կոմիտեում:
Գերատեսչությունում նաեւ հայտնել են, որ հրդեհի սկզբից «44 մարդ է դիմել բժշկական հաստատություններին օգնություն ստանալու համար, որոնցից 10-ը շարունակում է մնալ հիվանդանոցում»: Ավելի վաղ հաղորդվել էր 53 զոհի մասին:




























