Փրկարարներն ու հրշեջները կրկին հանգցնում են կրակը Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում, որտեղ նախօրեին հրդեհ էր բռնկվել, դեպքի վայրից հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ փողոցից երևում է, թե ինչպես է շենքի տանիքից սև ծուխ բարձրանում:

«Կրկին բռնկված կրակը մարվում է ամբարձիչի օգնությամբ»,- հաղորդում է գործակալության թղթակիցը:

Կեմերովոյի «Ձիմնյայա վիշնյա» 4 հարկանի առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել էր կիրակի օրը: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հաստատվել է 64 մարդու մահը: