Պաշտպանության նախարարի տեղակալ, ՀՀ ՊՆ ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը մարտի 28–ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է ԱՄՆ–ի կողմից հնարավոր պատժամիջոցների հարցը։
Նա նշել է, որ պատժամիջոցները, իհարկե, անհանգստություն են առաջացնում. «Բայց մեր խնդիրն անվտանգության ապահովումն է եւ այդ հարցում ղեկավարվում ենք այդ խնդրով»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ–ն հայտարարել էր ռուսական ռազմաարդյունաբերական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Հաշվի առնելով, որ Հայաստանն այս ոլորտում ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի հետ, հայ հասարակությունը հետաքրքրված է Հայաստանի վրա այդ պատժամիջոցների տարածման հնարավորությամբ։



























