Երեւանի Բուզանդ փողոցի եւ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները շարունակելու են իրենց պայքարը եւ կառավարությունից փոխհատուցում պահանջելու: Նրանք վաղը պատրաստվում են կրկին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անել եւ պահանջել 15 տարի առաջ գերակա շահ ճանաչված ու քանդված իրենց սեփական տների փոխհատուցումը: Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել 188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։
«Թող մեր պայմանագրերը նայեն, քաղաքապետարանում մեր ամբողջ գործերը կան, 15 տարի պահանջում ենք, ոչինչ չեն անում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժած բնակիչներից Արմենուհի Առաքելյանը:
Հիշեցնենք, որ 2004թ. Երեւանի Բուզանդի, Լալայանց փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդվել՝ խոստանալով ամենաուշը երեք տարում փոխհատուցել բնակիչներին։ Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել քաղաքացիների հետ, մինչեւ հիմա փոխհատուցում են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։




























