Եգիպտոսի գործող նախագահ Աբդել Ֆաթթաh ալ-Սիսին երկրի տարածքում մի շարք ընտրատեղամասերում անցկացված նախնական հաշվարկից հետո մեծ տարբերությամբ առաջ է անցել իր մրցակցից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Youm7 պարբերականի պորտալը: Թերթի՝ ընտրատարածքներից ստացվող տվյալների համաձայն՝ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին մեծ տարբերությամբ առաջ է անցել իր մրցակցից՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը:
«5934 ընտրատեղամասերից ստացված նախնական տվյալները վկայում են նախագահ Աբդել Ֆաթթա ալ Սիսիի առավելության մասին, որի օգտին քվեարկել է 9 միլիոն 200 հազար մարդ, մինչդեռ նրա մրցակից Մուսայի օգտին քվեարկել է 250 հազար մարդ»,- հաղորդում է պարբերականը:
Եգիպտոսի ժողովուրդը ընտում էր պետության ապագա ղեկավարին երկու թեկնածուներին. նախագահի պաշտոնին հավակնում են Եգիպտոսի ներկայիս առաջնորդ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին եւ հայտնի քաղաքական գործիչ, «Ալ-Գեդ» կուսակցության առաջնորդ Մուսա Մուսթաֆա Մուսան:




























