Վարորդները հիմնականում շահում են Parking City–ի հետ կապված գործերը։ Այս մասին մարտի 29-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է փաստաբան Անի Հալուլյանը։

Նրա խոսքով, նրանց հաջողվում է հայցերը շահել բավարար ապացույցների բացակայության կամ այլ պատճառների բացակայության շնորհիվ. «Ապացույցների ներկայացման պատասխանատվությունը այս հարցում կրում է հենց Երեւանի քաղաքապետարանը, որովհետեւ նրանք պետք է ապացուցեն, որ տվյալ մեքենան կայանել է վճարովի կայանատեղիում, իսկ նրանք տրամադրում են երկու, կամ լավագույն դեպքում չորս լուսանկար՝ կամ գունավոր լուսանկար, որտեղ երեւում են կարմիր գծերը, կամ սեւ ու սպիտակ, որտեղ երեւում են միայն գծերը։ Տեսանյութ ավելի հաճախ չեն ունենում, ուստի հասկանալի չէ՝ վարորդն այնտեղ կայանել է 1 րոպե թե մեկ ժամ»,–պարզաբանել է Հալուլյանը։ 

Դրա հետ մեկտեղ, սա կարող է որոշման բողոքարկման հիմք դառնալ, ընդ որում, որպես կանոն գործը վճռվում է հօգուտ վարորդի եւ չի հասնում այլ դատական մարմիններ։ 

Վարորդները, փաստաբանի խոսքով, ավելի հաճախ  բողոքարկում են հենց այդ հարցով, ինչպես նաեւ ճանապարհային նշանների բացակայության համար, քանի որ իրենք էլ չեն հասկանում խախտում են ճանապարհային երթեւեկության կանոնները եւ ենթարկվում են վարչական պատասխանատվության։