«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր 2007 թվականին ստեղծած  քաղաքական դպրոցը վերաբացելու է:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«ԲՀԿ-ն առաջինն էր, որ 2007 թվականին քաղաքական դպրոց ստեղծեց եւ երկար տարիներ այն  աշխատեց: Այնուհետեւ ընդմիջում եղավ 2015 թվականից հետո այն այլեւս չէր գործում, իսկ հիմա մենք վեագործարկում ենք քաղաքական դպրոցի աշխատանքներն արդեն նոր մեթոդներով, նոր մոտեցումներով: Բացի քաղաքական դսպրոցից մենք կունենանք նաեւ վերլուծական կենտրոն, որտեղ ներգրավված կլինեն բազմաթիվ լուրջ քաղաքագետներ, տնբտեսագետներ, միջագայնագետներ, սոցիոլոգներ: Այսինքն` վերլուծական  կենտրոնը կդառնա կուսակցության մտքի գեներացիայի կենտրոնը, որը թե անհրաժեշտ առաջարկներով եւ ինֆորմացիայով կապահովվի խմբակցությանը օրենսդրական նախաձեռնությունների մասով, թե ընդհանրապես լրջագույն վերլուծություններ կանեն»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորը նշեց, որ խորհրդարանական կառավարման համակարգը կուսակցությունների առջեւ ռեբրենդինգի խնդիր է դնում` մրցունակ լինելու համար, եւ իենց կուսակցությունը նույնպես այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում:

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ այս պահին քաղաքական դպորցի կազմակերպչական աշխատանքներ են տարվում եւ ամռանը ընդունելություն կկազմակերպեն, սեպտեմբերից էլ կմեկնարկեն քաղաքական դպրոցի աշխատանքերը. «Դպրոցում կդասավանդեն մեր կուսակցության բավականին պրոֆեսիոնալ գործիչները, ովքեր երկար տարիների դասավանդման փորձ ունեն` Միքայել Մելքոնյանը, Վարդան Բոստանջյանը, Սերգեյ Բագրատյանը, Գերոգի Օկոեւը, այդ թվում` նաեւ ես: Նախատեսում ենք նաեւ արտերկրից, մեր երկրից այլ քաղաքական հայտնի գործիչների հրավիրենք` դասավանդելու համար»: