ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է պարտավորեցնել օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ցանկանում են մշտական բնակության իրավունք ստանալ Միացյալ Նահանգներում, ներկայացնել վերջին հինգ տարվա սոցցանցերից օգտվելու պատմությունը։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը։ 
Այս միջոցառումը կոչված է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով խստացնել ԱՄՆ–ում հաստատվել ցանկացող օտարերկրացիների ստուգման համակարգը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ 

Պետքարտուղարությունում ենթադրում են, որ նորամուծությունը կվերաբերի 15 մլն մարդու։ Բացառություններ կարվեն դիվանագետների եւ պաշտոնատար անձանց պարագայում։ 

Սակայն նորամուծությունը միանգամից ուժի մեջ չի մտնի։ Իշխանությունները ժամկետը հետաձգել են 60 օրով՝ լայն հանրության արձագանքը հասկանալու համար։