Համաքաղաքային շաբաթօրյակին ընդառաջ` Երեւանի քաղաքապետարանի աղբահանության եւ սանմաքրման օպերատիվ շտաբը հանդես է գալիս յուրօրինակ նախաձեռնությամբ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 31-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում Երեւանի քաղաքապետարանի աղբահանության եւ սանմաքրման օպերատիվ շտաբը հանդես է գալիս յուրօրինակ նախաձեռնությամբ:

Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն անօգտագործելի կենցաղային գույք կամ կոշտ թափոններ, կարող են դրանք թողնել շքամուտքերին կից հատվածներում կամ աղբամանների մոտ, որից հետո համապատասխան ծառայությունները տեղում, օրվա ընթացքում կհավաքագրեն դրանք եւ կտեղափոխեն աղբավայրեր:

Քաղաքացիները կարող են հաղորդել հասցեները, որտեղ թողել են վերոնշյալ անօգտագործելի իրերն ու կոշտ թափոնները՝ զանգահարելով 098 544 564 հեռախոսահամարով կամ գրելով Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջին: