Լոս Անջելեսի նախկին դատախազ եւ դատավոր, Քալիֆորնիայի Գերագույն դատարանի նախագահ Արման Արաբյանը 83 տարեկանում մահացել է, հաղոդում է LATimes-ը:

Ըստ նրա որդու՝ Արաբյանը մահացել է քնած ժամանակ Սան Ֆերնանդոյի հովտում գտնվող իր տանը:

 «Կարծում եմ նա մահացել է, որովհետեւ սիրտը կոտրված էր», - ասել է որդին: «Նա շատ էր կարոտում մորս»:

Նենսի Արաբյանը, որը 50 տարուց ավել նրա կինն էր, 16 ամիս առաջ էր մահացել:

Արաբյանը հայ գաղթականների որդի է, 1990-1996 թվականնրին եղել է Քալիֆորնիայի Գերագույն դատարանի նախագահ: Նրա պապը եւ հորեղբայրը Հայոց ցեղասպանության զոհեր են եղել:

Բացի իր մասնագիտական գործունեությունից, նա շատ հաճախ խոում էր իր հայկական ժառանգության մասին եւ զբաղվում էր Քալիֆորնիայում հայկական խմբերի հարցերով:

Գերագույն դատարանից դուրս գալուց հետո Արաբյանը աշխատում էր որպես մասնավոր դատավոր եւ Սան Ֆերնանդոյում քաղաքացիական հարցերով էր զբաղվում: