Առնոլդ Շվարցենեգերին սրտի անհետաձգելի վիրահատություն են արել, հաղորդում է TMZ-ն:

Ըստ պարբերականի՝ 70-ամյա դերասանին տեղափոխել են Լոս Անջելեսի Սեդարս Սինայ բժշկակակն կենտրոն՝ կաթետերային փականի փոխարինման համար:

Սակայն բժիշկները որոշակի բարդությունների հետ են բախվել եւ ստիպված են եղել վիրահատել դերասանին:

Նշվում է, որ միջամտությունը կատարվել է բաց սրտի վրա եւ մի քանի ժամ է տեւել: Այս պահին Շվարցենեգերի վիճակը կայուն է գնահատվում: Սա նրա առաջին վիրահատությունը չէ: 1997-ին փոխել են նրա աորտայի փականը: