Անկարայում ուրբաթ տեղի է ունեցել պաշտպանական արդյունաբերության վերաբերյալ թուրք-ամերիկյան առեւտրային երկխոսության հինգերորդ նստաշրջանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Թուրքիայի ԱԳՆ-ի եւ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչների կազմակերպած առաջին նիստին մասնակցել են Թուրքիայի Զինված ուժերի, Գլխավոր շտաբի, Պաշտպանության նախարարության, էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարության, Պաշտպանության նախարարության եւ ԱՄՆ առեւտրի նախարարության ներկայացուցիչները: Օրվա երկրորդ կեսին ԱՄՆ-ի եւ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության մի քանի ընկերություններ մասնակցել են երկրորդ նիստին», - ասվում է փաստաթղթում:

Անցած երեքշաբթի Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլկան Բոզկիրը հայտարարել էր, որ ԱՄՆ Կոնգրեսը կարող է արգելել F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային, որպես պատասխան ռուսական C-400-ի գնմանը: Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստ է քննարկել «Patriot» զենիթահրթիռային համալիրի մատակարարման ԱՄՆ-ի առաջարկը, որը պետք է քննարկվի պաշտպանական արդյունաբերության թուրք-ամերիկյան նստաշրջանում:

Մինչ այդ հաղոդվում էր, որ ԱՄՆ-ի Դեմոկրատական սենատորների խումբը դիմել էր ԱՄՆ Պետդեպարտամենտ, խնդրելով պարզաբանել, թե արդյոք պատժամիջոցները պետք է կիրառվեն Թուրքիայի դեմ՝ C-400-ի հնարավոր ձեռքբերման համար: Սակայն, ինչպես նշել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրետին Ջանիկլին, C-400- ի գնման հետ կապված խնդիրներ չկան, դա չի ազդի F-35-ի ձեռքբերման վրա: