Չինաստանի հնագետները երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Հեյլունցզյան նահանգի հնագույն ավերակների պեղումների ընթացքում մոտ 4000 տարեկան ավելի քան 500 արտեֆակտ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է «Սինխուա» լրատվական գործակալությունը:

Պեղումները կատարվել են ժամանակակից Ցիցիկար քաղաքի մոտ գտնվող Նենցզյան գետի երկայնքով տեղակայված Խունխեի ավերակների տարածքում: Ըստ նահանգի մշակութային ժառանգության ինստիտուտի տնօրենի տեղակալ Չժան Վեյի, գիտնականները կարողացել են կավից ամաններ գտնել, քարից եւ ոսկորներներից իրեր, տարբեր անոթներ եւ աշխատանքային գործիքներ:

Այս ավերակներում պեղումները սկսվել են 2013-ին, եւ, ըստ Չժան Վեյի, նրա հայտանբերած գտածոները փոխել են գիտնականների կարծիքն այն մասին, որ Չինաստանի ժամանակակից հյուսիս-արեւելքում բնակվող հոմինիդ ցեղերի ներկայացուցիչները մշտական բնակության համար մեծ տարածքներ չեն ունեցել: