Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը Գերմանիայում ձերբակալվելուց գրեթե մեկ շաբաթ անց հավաստիացրել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր գաղափարներից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Համապատասխան հաղորդագրությունը տեղադրվել է շաբաթ Պուչդեմոնի Twitter-ում, որը ներկայումս վարում է նրա թիմը:

«Ուզում եմ ամբողջ աշխարհին բացատրել. ես չեմ հանձնվի, չեմ նահանջի, չեմ հեռանա նրանց անօրինական գործողություններից, ովքեր պարտվել են ընտրություններում կամ նրանց կամայականությունների պատճառով, ովքեր ունակ են թողնել իրավական պետությունը եւ արդարադատությունը հաուն «հայրենիքի միասնության»», - գրել է նա:

Que tothom ho tingui clar: no claudicaré, no renunciaré, no em retiraré davant l'actuació il•legítima dels qui han perdut a les urnes ni davant de l'arbitrarietat dels qui estan disposats a pagar el preu d'abandonar l'estat de dret i la justícia per "la unitat de la pàtria". pic.twitter.com/X9Q7kXHuxg

— Carles Puigdemont