Թուրքիայի Անթալիա նահանգում ոստիկանները բռնաբարության մեղադրանքով ձերբակալել են 38-ամյա Էթեմ Օզթուրքին։

Թուրքական Diken-ի փոխանցմամբ՝ Անթալիա նահանգի բնակիչներից Էթեմ Օզթուրքը առեւանգել է անչափահաս աղջկա եւ բռնաբարել։ Աղջկա ծնողներին նա հայտնել է, թե ցանկանում ամուսնանալ հետը, սակայն պարզվել է, որ նա ամուսնացած է։

Ոստիկանները Էթեմ Օզթուրքի ֆեյսբուքյան էջը ուսումնասիրելու ժամանակ նկատել են, որ նա նախկինում արած մի գրառման մեջ պահանջել է բռնաբարության մեջ մեղադրվողներին մահապատժի ենթարկել։