Lewis Baach Kaufmann Middlemiss PLLC իրավաբանական բյուրոյի փաստաբանները եւ Մուսուլման փաստաբանների ասոցիացիան «Աերոֆլոտ» ռուսական ավիաընկերության դեմ ԱՄՆ տրանսպորտի վարչությանը բողոք են ներկայացրել, հաղորդում է ՌԲԿ-ն:

Բողոքը  ներկայացվել է հնդկական ծագում ունեցող 5 ամերիկացի քաղաքացիների շահերի համար, ովքեր հունվարի սկզբին թռչել են «Աերոֆլոտի» ինքնաթիռով: Նրանք ընկերությանը մաշկի գույնի համար խտրականության մեջ են մեղադրել: Ավիաընկերությունը ընդունում է ուղեւորների նկատմամբ ոչ սիրալիր վերաբերմունքի փաստը, սակայն ժխտում է ցանկացած խտրականություն:

Փաստաթղթի համաձայն՝ ուղեւորները հունվարի 7-ին  Դելիից ժամանել են Շերեմետեւո, այնուհետ նրանք պետք է Նյու Յորք թռչեին: Վատ եղանակի պատճառով թռիչքը հետաձգվել է:

«Աերոֆլոտի» ներկայացուցիչը, որը բողոքում նեկրակացված է որպես Միխայիլ, ուղեւորներին հայտնել է, որ ընկերությունը չի կարող նրանց տարանցիկ վիզաներ տրամադրել եւ արդյունքում ըստ օրենսդրության նրանք 24 ժամից ավել չեն կարող մնալ Մոսկվայում: Այսպիսով, ըստ Միխայիլի, նրանց միակ տարբերակը Հնդկաստան վերադառնալն էր կամ ՌԴ իշխանությունների կողմից Հնդկաստան արտաքսվելը:

Ուղեւորները նշում են, որ բազմիցս բացատրել են ավիաընկերության ներկայացուցիչներին, որ չեն կարող արտաքսվել Հնդկաստան, քանի որ նրանք ԱՄՆ քաղաքացիներ են:

Բողոքում նշվում է, որ «Աերոֆլոտը» ուղեւորներին, որոնց «որպես սպիտակամորթ ամերիկացի է ընկալել բոլորովին այլ կերպ է  վերաբերել, քան ասիացի ճանապարհոդներին»:

Ի վերջո ուղեւորները ավիաընկերության չվերթով մեկնել են Նյու Դելի:

Եզրափակելով ուղեւորները խնդրում են, որպեսզի ԱՄՆ տրանսպորտի դեպարտամենտը «Աերոֆլոտի» գործողությունների հետաքննություն անցկացնի, որպեսզի երաշխավորի, որ ընկերությունը պատասխանատվության է ենթարկվելու ԱՄՆ քաղաքացիների նկատմամաբ վատ վերաբերմունքի համար, որոնց «խտրականության է ենթարկել ռասսայի, մաշկի գույնի, ազգային պատկանելիության եւ/կամ կրոնի պատճառով»: