Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են սկսել: Այս մասին հայտնել է Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Yonhap-ը:

Զորավարժությունները կտեւեն չորս շաբաթ: Ինչպես նշում է գործակալությունը, զորավարժությունների տեւողությունը կրճատվել է մինչեւ մեկ ամիս, քանի որ դրանցում չի գործարկվի ԱՄՆ ռազմավարական ռազմական տեխնիկան, ինչպիսիք են ավիակիրները եւ միջուկային սուզանավերը:

Օլիմպիական խաղերից հետո ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի առաջին համատեղ մարտական զորավարժությունների անցկացման մասին հայտնի էր դարձել մարտի 20-ին: Դրանց, ընդհանուր առմամբ, 17 հազար ամերիկացի եւ ավելի քան 300 հազար կորեացի զինծառայող կմասնակցի: