Շվեյցարիան աջակցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ պաղեստինցի ցուցարարների եւ Իսրայելի զինված ուժերի ու ոստիկանության միջեւ մարտի 30-ին տեղի ունեցած բախումների վերաբերյալ անկախ հետաքննություն անցկացնելու հայտարարությանը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: Բախումների ընթացքու 16 պաղեստինցիների զոհվել էր:
Հրապարակված հայտարարության մեջ շվեյցարական կառավարությունը պահանջում էր հարգել մարդու իրավունքներջ եւ հրաժարվել ուժի անհամաչափ կիրառումից: Ընդգծվում է, որ Բեռնում չափազանց մտահոգված են բախումների կապակցությամբ, եւ երկու կողմերին կոչ են անում նպաստել լարման նվազեցմանը: «Շվեյցարիան աջակցություն է հայտնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ այդ իրադարձությունների անկախ եւ թափանցիկ հետաքննություն անցկացնելու մասին կոչին»,- նշում է կառավարությունը:
Ինչպես կարծում են Բեռնում, «խաղաղ բանակցությունների ակտիվացում է» անհրաժեշտ: Շվեյցարիան հավատարիմ է համաձայնեցված երկկողմ լուծման վրա հիմնված արդար եւ երկարատեւ խաղաղությանը: Բացի այդ, նա կողմ է հանդես գալիս պաղեստինցիների հաշտեցման ջանքերի վերսկսմանը:
Շվեյցարիան աջակցություն է հայտնել Գազայում իրավիճակի հետաքննության անհրաժեշտության մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին
Հասանելի է
русскийՏեղադրություն




























