Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է իրատեսական դիրքեր ունենալ եւ համագործակցել գլոբալ ճգնաժամերի լուծման համար, օրինակ՝ սիրիականի, հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Ալֆոնսո Դաստիսը, փոխանցում է« ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանը ռազմավարական գործընկեր եւ ռազմավարական մտահոգություն է: Նրա գործողություններից որոշները չեն կարող բարեկամական համարվել, իսկ որոշներն անընդունելի են, օրինակ՝ Ուկրաինա ներխուժումը եւ Ղրիմի անեքսիան: Սակայն պետք է իրատես լինել եւ հասկանալ, որ Ռուսաստանը անհրաժեշտ է որոշակի գլոբալ ճգնաժամերի լուծման համար, ինչպիսին է Սիրիան»,- El Mundo թերթին տված հարցազրույցում ասել է Դուստիսը:
Նա Մոսկվայի նկատմամբ «երկկողմանի մոտեցման» կոչ է արել: «Անհրաժեշտ է ... արձագանքել եւ դատապարտել անընդունելի գործողություններն ու րկխոսություն վարել բոլորիս հետաքրքրող խնդիրների լուծման համար», - ավելացրեց ԱԳՆ ղեկավարը:
Իսպանիայի արտգործնախարարը «երկկողմանի մոտեցման» կոչ է արել Մոսկվայի նկատմամբ
Հասանելի է
русскийԹեմա




























