ՌԴ Գլխավոր հետախուզության վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման համար նախատեսված թույնը բերվել է հնդկաձավարի սովորական տուփով։ Այդ տարբերակին են հակված նրա թունավորման գործի քննությամբ զբաղվող քննիչները, փոխանցում է Euronews.com-ն։
Ոստիկանության տվյալներով, մահացու վտանգավոր շիլան Ռուսաստանից բերել է նախկին գնդապետի դստեր ծանոթը։ Յուլիա Սկրիպալը, իբրեւ թե, ինքն է ցանկացել հայրենիքից իր հետ Բրիտանիա տանել հնդկաձավար, դափնու տերեւ եւ համեմունքներ, սակայն չի հասցրել դրանք գնել թռիչքից առաջ։ Այն ժամանակ, նա խնդրել է մի կնոջ գոնե հնդկաձավար բերել, որի տուփերից մեկում էլ նյարդապարալիզացնող «Նովիչոկ» նյութն է եղել»,-հայտնել է պարբերականի աղբյուրը։
Հրապարակման մեջ նշված է, որ Սքոթլանդ Յարդն արդեն հարցաքննել է կասկածյալին։ Նա ռուսական խոշոր բժշկական ընկերություններից մեկի աշխատակից է։ Այլ մասնամասներ նրա մասին հայտնի չէ։
Նշենք, որ Յուլիա Սկրիպալը թունավորումից հետո գիտակցության է եկել։ Նրա հայրը դեռեւս կոմայի մեջ է գտնվում։




























