Փողոցային մրցարշավների սիրահար սկանդալային Մառա Բաղդասարյանը իր ինստագրամյան էջում տեղադրել է վարորդական վկայականի լուսանկարը՝ հայտնելով, որ այն  վերադարձրել են, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Վերջապես վերադարձրեցին վարորդական իրավունքը, հուսամ, որ դա այլեւս չի կրկնվի»,-գրել է աղջիկը։

Միաժամանակ, Բաղդասարյանը գրեթե նույն րոպեին ջնջել է հրապարակումը։ Համացանցի օգտատերերը ենթադրել են, որ նրա քայլը կարող է ապրիլմեկյան կատակ լինել։

Հիշեցենք, որ Մոսկվայի Լենինգրադյան պողոտայում ապրիլի 30-ի լույս ապրիլի 31-ի գիշերը ճանապարհային ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել մրցարշավների սիրահար Մառա Բաղդասարյանին։ Ներքին գործերի գլխավոր վարչության մամուլի ծառայության տվյալների համաձայն` ցմահ վարորդական իրավունքից զրկած աղջկան հայտնաբերել են Mercedes մակնիշի ավտոմեքենա վարելիս։ Աղջիկը հրաժարվել է վարորդական իրավունք ներկայացնել։