Կիրակի օրը 91 տարեկանում մահացել է Գվատեմալայի նախկին բռնապետ Էֆրիան Ռիոս Մոնտը, հաղորդում է Telesur ալիքը։
Նա անցել է մի քանի դատական գործընթացներով 1980-ական թթ․ երկրում խաղաղ բնակչության նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար։ 2013 թվականին նա դատապարտվել է 80 տարվա ազատազրկման։
Դատավճիռը բաղկացած էր 2 մասերից. 50 տարվա ազատազրկումը Գվատեմալայի նախկին առաջնորդն ստացել է երկրի հնդկացի բնակչության ցեղասպանության, իսկ 30 տարին՝ ռազմական հանցագործության համար։
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել առնվազն 1770 հնդկացիներ, այդ թվում՝ կանանց, երեխաների եւ ծերերի սպանությունների, մի քանի հազար անչափահաս աղջիկների բռնաբարության համար, ովքեր եղել են Գվատեմալայի բնիկներ։
Հետաքննությունն ապացուցել է, որ քաղաքացիական պատերազմի տարիներին կառավարական բանակը բոլոր քայլերն իրականացրել է Մոնտի հրամանով։
87-ամյա նախկին միապետն հրաժարվել էր ընդունել իր մեղքը, հայտարարելով, որ այդ հանցագործությունների մասին ոչինչ չի իմացել, եւ դրանք տեղի են ունեցել ռազմական հրամանատարների հրամաններով։
Խոսե Էֆրայն Ռիոս Մոնտն իշխանության է եկել ռազմական հեղափոխությունից հետո՝ 1982թ.-ին եւ պաշտոնավարել է ընդամենը 17 ամիս։
Նրա պաշտոնավարման ժամկետը համընկել է Գվատեմալայի քաղաքացիական պատերազմի ամենաարյունալի ժամանակահատվածի հետ, երբ հազարավոր մարդիկ էին զոհվել, տասնյակ հազարավոր մարդիկ փախստական էին դարձել։
2003թ.-ին Մոնտը փորձեց դարձյալ մասնակցել է նախագահական ընտրություններին, սակայն նրա օգտին քվեարկել է ընտրողների ընդամենը 11%-ը։ Մինչեւ անցյալ տարվա հունվարը նա եղել է Գվատեմալայի կոնգրեսի անդամ։




























