Վանդալները կարմիր ներկով փչացրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուեսթ Փալմ Բիչի (Ֆլորիդա նահանգ) գոլֆ-ակումբի մուտքի նշանը։ Գաղտնի ծառայությունը հետաքննում է միջադեպը, որը տեղի է ունեցել լույս կիրակի գիշերը, երբ նախագահը այնտեղ է եղել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Գոլֆ-կումբի հարեւանությամբ է գտնվում «Маr-а-Lаgо» համալիրը, որտեղ Թրամփն ու կինը կանցկացնեն հանգստյան օրերը, որոնք համընկել են Զատկի տոների հետ ԱՄՆ-ում։ 1927 թվականին կառուցված այդ կառույցը ԱՄՆ ներկայիս նախագահը 10 մլն դոլարով ձեռք է բերել  1985 թվականին։ Ներկայումս համալիրը ներառում է 126 սենյակ, 5 թենիսի կորտեր, երեք ապաստարաններ եւ գրեթե ինը մետր երկարությամբ մարմարյա ճաշասեղան։