Ղրղզստանում 100 մարդ հիվանդանոց է տեղափոխվել Բիշքեքի ռեստորաններից մեկում տեղի ունեցած հարսանիքի արարողության ժամանակ զանգվածային թունավորման հետեւանքով։ Այս մասին հաղորդում է Բիշքեքի պետական սանիտարա–համաճարակաբանական հսկողության կենտրոնը։ 

«Բիշքեքի ռեստորաններից մեկում թունավորվելուց հետո ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 89 մարդ։ Եվս 11 քաղաքացի էլ գտնվում է Իսիկ Կուլի շրջանի ինֆեկցիոն հիվանդանոցում»,–հայտարարել են նախարարությունում։ 

Աշխատակիցների փոխանցմամբ՝ եւս 50 հոգի էլ ամբուլատոր բուժում է անցնում։ Տուժողների, այդ թվում 19 երեխաների կյանքին վտանգ չի սպառնում։ 
Ներկայումս հանրային սննդի կետում իրականացվում է մթերքների լաբորատոր ուսումնասիրություն։