Նիկարագուայում առնվազն 46 մարդ է մահացել Չարչարանաց շաբաթվա ընթացքում, հայտնել է կենտրոնամերիկյան այս ոչ մեծ երկրի ազգային ոստիկանությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գերատեսչության տեղեկություններով՝ 9 մարդու սպանել են, 15-ը զոհվել է ճանապարհային պատահարից, եւս 22 մարդ ջրահեղձ է եղել երկրի լողափերում հանգստանալիս:
Լատինական Ամերիկայում ավանդաբար Չարչարանաց շաբաթը համարվում է ժամանակահատված, երբ մարդիկ հանգստանալու են մեկնում, ինչով պայմանավորված մեծանում է ճանապարհային պատահարների եւ ջրում մարդկանց զոհվելու դեպքերի թիվը:




























