Երեւանում, ապրիլի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 20:30-ի սահմաններում Գարեգին Նժդեհ հրապարակում՝ Բագրատունյաց փողոցի 16/2 հասցեի դիմաց, անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 32-ամյա Արսեն Օ.-ին, ով շպրտվել է համընթաց երթեւեկող 33-ամյա Վարդան Հ.-ի վարած Infiniti մակնիշի 22 OO 202 համարանիշի ավտոմեքենայի վրա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթից հետո վարորդը դիմել է փախուստի: Իրավապահները պարզում են դեպքի վայրից փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդի ինքնությունը եւ ավտոմեքենայի տվյալները։
Տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:




























