Թաիլանդի փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար գեներալ Պրավիտ Վոնգսուվանը հայտարարել է, որ թանկարժեք ձեռքի ժամացույցը ժամանակավոր օգտագործման համար վերցրել է միլիարդատեր ընկերոջից։ Նշենք, որ այդ ժամացույցի պատճառով նա կասկածվում է հակակոռուպցիոն օրենսդրության խախտման մեջ, փոխանցում է Bangkok Post պարբերականը։ 

Պարբերականի տվյալներով, ավելի վաղ երկրի ազգային հակակոռուպցիոն հանձնաժողովը սկսել էր քննել Վոնգսուվանի դեմ մեղադրանքները, որոնց համաձայն քաղաքական գործիչը չի հայտարարագրել իր ունեցվածքը, չնայած օրենքի պահանջին։ Խոսքը 22 ժամացույցների եւ ադամանդե մատանու մասին է, որոնց ընդհանուր արժեքը շուրջ 39.5 միլիոն թաիլանդական բատ է (շուրջ 1.2 միլիոն դոլար)։

Գեներալը հայտարարել է, որ ժամացույցները վերցրել է իր միլիարդատեր ընկերոջից՝ Պատավատ Սուկսինգվոնգից, որը մահացել էր նախորդ տարվա սկզբին։ 
Բացի այդ, նա հավելել էր, որ իր դեմ մեղադրանքները կապված են ընդդիմության պայմանավորվածությամբ, որի նպատակն է վնասել երկրի վարչապետ գեներալ Պրայուտ Չան Օչային։