Հնդկաստանում դալիթների բողոքի ակցիաների հետեւանքով 7 մարդ մահացել է, հաղորդում է BBC-ն:
Դալիթները փողոց էին դուրս եկել Գերագույն դատարանի որոշման դեմ բողոքելու համար, որն ըստ իրենց թուլացնում է ցածրագույն կաստաների պաշտպանության համար նախատեսված օրենքը:
Դաշնային կառավարությունը դատարանին խնդրել էր վերանայել իր որոշումը:
Գերագույն դատարանը վճռել էր, որ Կաստաների եւ ցեղերի մասին օրենքը, որը ժողովրդի շրջանում հայտնի է որպես SC/ST օրենք, նախկինում «սխալ է օգտագործվել»:
Դալիթների ղեկավարները հայտարարել են, որ որոշումը նրանց «խոցելի» է դարձրել:
«SC/ST օրենքը ապահովում էր Հնդկաստանում դալիթների պաշտպանությունը՝ մեր համայնքի դեմ ցանկացած խտրականությունը պատժելով: Դատարանի նոր որոշմամբ՝ այս իրավաբանական պարտավորությունները ավարտվել են: Մենք ցնցված ենք», - ասել է ցածրագույն կաստաների համահնդկական ասոցիացիայի գլխավոր քարտուղարը:
Պաշտոնական տեղեկատվության համաձայւն՝ 2016-ին ամենացածր կաստայի դեմ 40 հազար հանցագործություն է գրանցվել:




























