Վաշինգթոնում Harrington հյուրանոցից 51 մարդ է հոսպիտալացվել, այդ թվում` 48 դեռահաս: Այս մասին հաղորդվում է Կոլումբիայի շրջանի Հրշեջային եւ Արտակարգ բժշկական օգնության բաժնի Twitter-ի էջում, հայտնում է ՌԲԿ- ն:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հոսպիտալացվածներից ոմանք հիվանդության նախանշաններ չունեն, նրանց պրոֆիլակտիկ նկատառումներից են տեղափոխել հիվանդանոց:
NBC-ի տվյալներով՝ արտակարգ ծառայություններին հյուրանոց են կանչվել այցելուների կողմից սննդային թունավորման բողոքներից հետո: Ըստ ծառայությունների՝ տուժածները հիվանդացել են մինչեւ Վաշինգթոն ժամանելը:
Ըստ Fox-ի՝ նրանք ժամանել են Նյու Յորքից:
The Washington Post թերթը հաղորդում է, որ հոսպիտալացվածնեը կայուն վիճակում են: Արտակարգ ծառայությունները հաղորդել են, որ սկզբում հիվանդանոց են տեղափոխվել 12 երեխաներ եւ մեկ մեծահասակ, այնուհետ բժիշկները որոշում են կայացրել հոսպիտալացնել մնացած խմբին:




























