Ոստիկանությունը մտահոգված է Լոնդոնում ծանր հանցագործությունների թվի աճով: Վերջին երկու ամիսների ընթացքում Լոնդոնն առաջին անգամ սպանությունների քանակով Նյու Յորքից առաջ է անցել, հաղորդում է BBC- ն:

2018-ի սկզբից Լոնդոնում սպանվել եւ ծանր վնասվածքներ էին ստացել 46 մարդ, Նյու Յորքում՝ 50 մարդ:Սակայն փետրվարին եւ մարտին Նյու Յորքում ծանր հանցագործությունների թիվը կրճատվեց (32 սպանություն), մինչդեռ Լոնդոնում այդ ցուցանիշը աճել էր մինչեւ 37-ի:

Լոնդոնի եւ Նյու Յորքի բնակչությունը մոտավորապես նույնն է. Բրիտանական մայրաքաղաքում բնակվում է 8.8 միլիոն մարդ, Նյու Յորքում` 8.6 միլիոն: Միեւնույն ժամանակ Լոնդոնում ավելի քիչ ծանր հանցագործություններ են եղել, քան Նյու Յորքում:

Սակայն, Նյու Յորքի եւ Լոնդոնի ոստիկանության վիճակագրության համաձայն, Լոնդոնն այժմ «առաջ է անցել» Նյու Յորքից փետրվար-մարտ ամիսներին կատարված սպանությունների թվով: