Հնդկաստանում ոստիկանությունը պարզում է նորածին երեխայի մահվան հանգամանքները, որին ըստ նախնական տվյալների առեւանգել է բակում հայտնված կապիկը: Կենդանին տարել է երեխային, իսկ հետո նետել ջրի մեջ: Դեպքը տեղի է ունեցել Օդիշ նահանգում, հաղորդում  է Newsru-ն:

Պարզվել է, որ Ռամակրուշնա Նայակ անունով երեխան մարտի 31-ին քնած է եղել տան բակում: Կապիկն աննկատելիորեն մոտեցել  է նրան, բռնել եւ անհետացել: Ամեն ինչ այնքան արագ է եղել, որ երեխայի մայրը չի հասցրել ոչինչ անել:

Ըստ նախնական տվյալների՝ երեխան ջրից է խեղդվել: Նրա մարմնի վրա լուրջ վնասվածքներ չկան, հաղորդում է BBC-ն: Տեղացիները կարծում են, որ կապիկը տանելու ժամանակ պատահաբար է երեխային գցել ջրի մեջ: