Պեկինը հակամիջոցներ կձեռնարկի նույն համամասնություններով եւ չափերով, եթե Վաշինգթոնը ընդարձակի չինական ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ կսահմանվեն մաքսատուրքեր: Այս մասին ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցույ Տյանկայը հայտարարել է China Global Television Network-ի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ ամերիկյան 128 ապրանքների ներմուծման մաքսատուրքերի մեծացումը պատասխանն է պողպատի եւ ալյումինի ներմուծման ԱՄՆ մաքսատուրքերի սահմանմանը, այլ ոչ թե չինական ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու Վաշինգթոնի ծրագրերին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն այս շաբաթ կներկայացնի չինական ապրանքների ցանկը, որոնց ներմուծման վրա մաքսատուրքեր կսահմանվեն: Ավելի վաղ հաղորդվել էր ավելի քան 1000 անուն ապրանքի մասին:
Չինաստանն մինչեւ 25 տոկոսով ավելացրել է ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը




























