«Առաջընթացի աջակցության Ամերիկա-ադրբեջանական հիմնադրամի կենտրոնի» գլխավոր փորձագետ Ալեքսեյ Սինիցինի հայտարարությունները եւս մեկ անգամ հաստատում են նրա լիակատար անիրազեկությունը: Այս մասին հայտարարել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը ` NEWS.am- ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի կողմից հնդկական սպառազինությունների գնման մասին նրա կասկածելի հայտարարությունը:

«Այդ «պարոնը» հայտնի է իր անտեղյակ հայտարարություններով: Նախկինում նա արդեն բազմիցս հանդես է եկել մեկնաբանություններով՝ շփոթելով տերմինները եւ հասկացությունները», - ասել է փորձագետը՝ Սինիցինի խորհուրդ տալով հիշել Ադրբեջանի գնած սպառազինությունների որակի մասին:

«Առաջընթացի աջակցության Ամերիկա-ադրբեջանական հիմնադրամի կենտրոնի» գլխավոր փորձագետի պնդումներն անգամ անտեղյակների համար տարօրինակ են հնչում: Ինչու պետք է Հայաստանը գնի ռուսական տեխնոլոգիաներով ստեղծված հնդկական սպառազինությունները, եթե Հայաստանն անմիջապես ՌԴ-ից արտոնյալ գներով ձեռք է բերում սպառազինությթւններ: