Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոչ է արել Անկարային հրաժարվել վերջին ամիսների ագրեսիվ հռետորաբանությունից։ Նա նշել է, որ Անկարայի դիրքորոշումը կապված է ներքին իրադարձությունների եւ աշխարհաքաղաքական անկայունության հետ, հաղորդում է Ekathimerini պորտալը։
«Թուրքիան վերջին ժամանակներս ավելի սադրիչ է դարձել եւ բոլոր ճակատներում խորացնում է իրավիճակը»,–ասել է Ցիպրասը կառավարության նիստում։
Անդրադառնալով երկու հույն զինվորների հարցին, որոնք ավելի քան երկու ամիս գտնվում են թուրքական բանտում այն բանից հետո, երբ վատ եղանակային պայմանների պատճառով պատահականորեն անցել էին սահմանը՝ Ցիպրասը նշել է, որ Թուրքիան պետք է բարի կամք դրսեւորի եւ ազատ արձակի նրանց։




























