Հունվարի 11-ին, ժամը 01.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածի թիվ 67 շենքի մոտից, որովայնի մասում կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 51-ամյա Լեւոն Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հունվարի 11-ի գիշերը, բնակարաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է 47-ամյա Հարություն Շ.-ն:

Հարություն Շ.-ն ձերբակալված է: