Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի (ԾՀԽ) միասնության վերականգնման հարցը քննարկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Կատարի էմիր, շեյխ Տամիմ բին Համադ ալ Տանիի հեռախոսազրույցի ժամանակ:

Սպիտակ տնից հայտնում են, որ Թրամփն էմիրին շնորհակալություն է հայտնել ահաբեկչությանը եւ ծայրահեղականությանը ֆինանսավորելու դեմ պայքարին Կատարի հավատարմության համար:

Առաջնորդները քննարկել են «տարածաշրջանում Իրանի հետզհետե առավել ոչ խելամիտ պահվածքը եւ սպառնալիքը, որն այն ներկայացնում է տարածաշրջանային կայունությանը»: Զրուցակիցները քննարկել են նաեւ ԾՀԽ միասնության վերականգնման ճանապարհին եղած խոչընդոտները: ԱՄՆ նախագահը էմիրին շնորհակալություն է հայտնել ԾԽՀ միասնության վերականգնմանը օգնելու իր հանձնառության համար եւ ընդգծել է, որ չափազանց կարեւոր է Պարսից ծոցում տարաձայնությունների հաղթահարումը:

Կողմերը համաձայնության են եկել տարածաշրանային միասնության կարեւորության հարցում՝ տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության սպառնալիքների վերացման եւ բարգավաճման ապահովման համար: