Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ)՝ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազայի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները զորավարժություններ են սկսել Հայաստանի «Փամբակ» լեռնային ուսումնամարզական համալիրում: Ուսումնական զորավարժությունների ընթացքում նրանք կհակադարձեն պայմանական հակառակորդի հարձակմանը Շեգգյոլ լեռը մագլցելիս:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՀՌՕ-ի մամուլի ծառայությունում, լեռը մագլցելու եռօրյա հատուկ դասընթացն ապահովման ձմեռային շրջանի եզրափակիչ փուլն է: Այս միջոցառման նախօրեին զինվորականները մեկ ամիս տեսություն էին ուսումնասիրում եւ հրահանգիչների ղեկավարությամբ հղկում էին  լեռնային տեղանքում ուսուցանման հիմնական առարկաների գործնական հմտությունները:

Հատուկ դասընթացներին մասնակցում է ավելի քան 300 զինծառայող եւ ուսումնական գործընթացի ապահովման մոտ 50 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում նաեւ՝ անօդաչու սարքերի համալիրներ: