ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգն ապակայունացնող գործոն եւ խթան է սպառազինությունների մրցավազքի համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Նրա խոսքով՝ հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգի տարրերի տեղակայում է ընթանում, այդ թվում՝ Միացյալ Նահանգների տարածքից դուրս՝ Եվրոպական մայրցամաքում եւ Ասիայում: «Այսօր ոչ ոք կասկած չունի, որ ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգը լուրջ ապակայունացնող գործոն է, խթան՝ սպառազինությունների մրցավազքի համար եւ միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում, այդ թվում նաեւ՝ միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի», - նշել է Շոյգուն:




























